ԱնգլերենRussian
May 21
3D լազերային սկաներներ


 

Սարքի ճիշտ ընտրությունը ցանկացած պրոեկտի իրականացման հաջողության գրավականն է: Leica HDS սարքավորումները սահմանում են կատարողական, տեղագրական և ինժեներական քարտեզագրման իրականացման ոլորտներում նոր ստանդարտ` անկախ բարդությունից և պահանջվող մանրամասնությունից:

Leica Geosystems սկաներների հավաքածուն ընդգրկում է ոչ միայն ամուր իմպուլսային Leica ScanStation և Leica HDS3000 սկաներներ, այլև նոր արագ ֆազային Leica HDS6000 սկաներ: Այդ պորտֆելը լրացնում են մշակում իրականացնող Leica Cyclone և Leica CloudWorx ծրագրերը, որի օգնությամբ Դուք ստանում եք բարձրորակ Leica սարքեր գեոդեզիական չափումներ, քարտեզագրումներ և ինժենարական աշխատանքներ իրականացնելու համար:
High-Definition Surveying (Բազմաթիվ և խիտ դասավորված կետերի հանութագրում)-սրա օգտագործումը առավելություն է տալիս ոչ միայն պրոֆեսիոնալ երկրաբաններին, այլև լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում եռաչափ բազային տվյալների պատվիրատուների համար: Քաղաքացիական և այլ շինարարության ինժեներները, արդյունաբերական կոմպլեքսների աշխատակիիցները, ճարտարապետները և շատ ուրիշները հասնում են ծախսերի նշանակալի նվազեցման և լրացուցիչ տեղեկատվություն են ստանում, որը նրանք նախկինում երբևէ չեն սատցել:
Ծախսերի կրճատում
HDS համակարգերը հնարավորություն են ընձեռում կրճատել ծախսերը մի քանի ճանապարհներով`

Կատարողական և տոպոգրաֆիկ քարտեզագրումների գնի նվազեցում
Օբյեկտի կրկնվող լրացուցիչ հանութագրումների կրճատում կամ ամբողջական բացառում
Կատարվող քարտեզագրման առավել ճշգրիտ հաշվետվություններ: Դա նախ նշանակում է հանութագրման աշխատանքները հնարավոր է իրականացնել առանց մայրուղիների աշխատանքի կանգնեցման, ինչպես նաև` գործարանններում վերջնական տեսքով պատրաստել ամբողջական մոդուլներ, այլ ոչ թե այդ աշխատանքները իրականացնել տեղում:
Դաշտային աշխատանքներին հատկացվող ժամանակի մինիմալության և արագ հանութագրման հաշվին աշխատատարության կրճատում:
 


 
Leica ScanStation C10

Այսօր լազերային սկաների ամենատարածված տեսակը` ScanStation-ը այժմ ներկայացված է կոմպակտ պլատֆորմում «ամեն ինչը մեկում»` ScanStation C10-ում: Այն ներառում է` սկաներ, թեքության կոմպենսատոր, մարտկոց, կարգավորիչ, տվյալների կուտակիչ, ավտոկարգավորիչով տեսախցիկ: ScanStation C10-ում բարձր է գլխավոր ֆունկցիաների արտադրողականությունը` ներառյալ նոր Smart X հայելիով, որը թույլ է տալիս կատարել ամբողջական գմբեթի սկանավորում մի քանի րոպեում` օգտագործելով պտտվող հայելին:

Read more...
 
Leica HDS4400

Leica HDS4400 սկանավորման համակարգը տիրապետում է լազերային սկաների բոլոր առվելություններին` օգտագործման հարմարավետություն, բարձր արտադրողականություն: Սա մեծ շառավղով ճշգրիտ քարտեզագրում (HDS ™) է իրականացնում հանքաարդյունաբերության ոլորտում:

Read more...
 
Leica HDS6100

Leica HDS6100-ն ունի արագության ունիկալ ցուցիչներ, որոնք նախատեսված են կառուցվող օբյեկտների և դրանց գեոմետրիկ մոնիտորինգի համար: 

Read more...