| ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ |
|
Մեր ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և այդ ժամանակվանից ի վեր հաջողությամբ գործունեություն է ծավալում Հայաստան տարբեր տեսակի բարձր տեխնոլոգիական սարքավորումների ներմուծման ոլորտում։ Գեո-Նալ ՍՊԸ առաջին համագործակցությունը սկսել է Շվեյցարական Լեյկա Գեոսիստեմս ընկերության հետ, որը հանդիսանում է աշխարհում չափագրական, գեոդեզիական համակարգերի մշակող և արտադրող ամենախոշոր ընկերություններից մեկը։ Այժմ մեր ընկերությունը շինարարության, հանքարդյունաբերության և տնտեսության այլ ոլորտներում կիրառվող բազմատեսակ սարքավորուներ է ներկայացնում ավելի քան 10 Գերմանական, Շվեյցարական ու Իտալական առաջատար ընկերություններից։ Սկսած 2007 թվականից մեր ընկերությունը սկսեց նաև զբաղվել բժշկական սարքավորուների ներմուծմամբ։ Մեր առաջին գործընկերը այս ոլոտրում հանդիսանում է Լեյկա Միկրոսիստեմս Գերմանական ընկերությունը, որը համարվում է աշխարհում տարբեր տեսակ միկրոսկոպների արտադրությունում ամենաճանաչված և հեղինակավոր ընկերություններից մեկը։ Մենք նաև ներկայացնում ենք ակնաբուժության, ատամնաբուժության, հիստւլոգիաի և հերազոտական այլ սարքավորումներ արտադրող այլ հանրահայտ ընկերություններ։
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ Արդյունավետ գործունեություն. Գեո-Նալ ՍՊԸ աջակցում է իր հաճախորդների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Նորարարությունների խթանում. Նորարարությունները և որակը մեր կողմից արաջարկվող սարքավորումների, հմակարգերի և սպասարկման հիմնական հատկանիշերն են: Պատասխանատու գործելակերպ. Մեր գործունեությունը և առաջարկվող ծառայությունները հիմնված են կայունության ու գործարար էթիկաի հիմանական սկզբունքների վրա:
|

